22 հունիսի 2013 - 14:35 AMT
Հոսպիտալի պետ. Արտակ Բուդաղյանը դուրս կգրվի երկուշաբթի օրվանից հետո

Գորիսի միջադեպից հետո ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված գնդապետ Արտակ Բուդաղյանն այսօր դուրս չի գրվի: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հոսպիտալ Արամ Ասատուրյանը նշեց, որ գնդապետի դուրս գրման օր պլանավորում են հաջորդ շաբաթ: Ավելի հստակ` երկուշաբթիից հետո:

«Արտակ Բուդաղյանի վիճակն այս պահին գնահատվում է բավարար», - ավելացրեց Ասատուրյանը: