3G-ն արդեն Ստեփանակերտում է

3G-ն արդեն Ստեփանակերտում է

PanARMENIAN.Net - Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախում երրորդ սերնդի ցանցի՝ 3G-ի մուտքի շնորհանդեսը, որին մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության խորհրդի նախագահ Պիեռ Ֆատուշը, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Իր խոսքում Պիեռ Ֆատուշը հավաստիացրել է, որ ընկերությունն Արցախ չի եկել միայն փող աշխատելու համար, այլև երկրի կողքին լինելու՝ տարբեր խնդիրների լուծման ժամանակ։ Ընկերությունն ազգային է և այն հանդես է գալիս Արցախի դրոշի ներքո, Արցախի ժողովրդի համար, նշել է նա՝ հավելելով, որ նպատակ ունեն նաև այլ ներդրումներ կատարել, ինչպես նաև ավելացնել մատուցվող ծառայությունները։

karabakh-open.info-ի հաղորդմամբ՝ միջոցառման ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Պիեռ Ֆատուշին է հանձնել նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նախատեսված «Երախտագիտություն» մեդալը, որից հետո, շնորհակալություն հայտնելով «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը՝ շարժական կապի ապահովման համար, խոսել է ընկերության կողմից կատարվող ներդրումների և հիմնականում առողջապահության ոլորտում իրականացվող բարեգործությունների մասին։ Արա Հարությունյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Պիեռ Ֆատուշը, ինչպես խոստացել է այսօր կայացած հանդիպման ժամանակ, ամեն տարի կլինի Արցախում և ամեն անգամ նոր ծառայության մեկնարկի մասին կհայտարարի։

Նշենք, «Ղարաբաղ Տեկոկոմն» ընկերությունն այսուհետ հանդես կգա արդեն նոր տարբերանշանով՝ մանուշակագույն և սպիտակ գույների համադրությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---