ԱՄՆ կավելացնի սիրիական ընդդիմությանը հատկացվող նաև ռազմական օգնության ծավալները

ԱՄՆ կավելացնի սիրիական ընդդիմությանը հատկացվող նաև ռազմական օգնության ծավալները

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները կավելացնի սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնության ծավալները, այդ թվում` ռազմական: Այս մասին այսօր «Սիրիայի ընկերների խմբի» հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, գրում է INTERFAX-ը:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող հանդիպման ժամանակ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, թե ԱՄՆ սիրիկան խնդրին ռազմական ճանապարհով լուծում տալու կողմնակից չէ: Բայց կարծում է, որ ընդդիմադիրներն ավելի լուրջ աջակցության կարիք ունեն, որպեսզի կարողանան մասնակցել խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---