Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հունիսի 23-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի, Ռուսաստանի Ռաշնության գործադիր իշխանության մարմինների և կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախատեսված է Նիկոլայ Պատրուշևի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր: Արթուր Բաղդասարյանը և Նիկոլայ Պատրուշևը կայցելեն Գյումրու 102-րդ ռուսական ռազմական բազա, հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիր, Բյուրականի աստղադիտարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցի արդյունքների վերաբերյալ կստորագրվի արձանագրություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---