10 փետրվարի 2006 - 15:41 AMT
Ադրբեջանի գծով Ռազմագերիների գործերով աշխատանքային խմբի համակարգողը կայցելի Ղարաբաղ
Ռազմագերիների եւ պատանդների գործերի միջազգային աշխատանքային խմբի գծով մարտին նախատեսվում է Ադրբեջանի գծով կազմակերպության համակարգող Ավեզ Հասանովի այցը Հայաստան, իսկ այնտեղից` Լեռնային Ղարաբաղ: Այցի ընթացքում Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ կունենան Ռազմագերիների եւ պատանդների գործերով պետական հանձնաժողովում: ՌԳՄԱԽ-ի Ադրբեջանի գծով համակարգողը հաստատել է այդ տեղեկատվությունը: «Չեմ կարող նախապես որեւէ բան ասել, սակայն չի բացառվում, որ այցի ընթացքում մենք լինենք նաեւ Ստեփանակերտում»: Ա.Հասանովը նշել է նաեւ, որ այցի նպատակը կբացահայտվի Հայաստան մեկնելուց առաջ, հաղորդում է Day.az-ը: