10 փետրվարի 2006 - 16:58 AMT
Բաքու. «Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը Ադրբեջանի ամենամեծ զիջումն է»
«Վերջերս ԶԼՄ-ներում արծարծվող Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպմանը գրավոր համաձայնագրերի ստորագրման հնարավորության մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է ԱՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաhիր Թաղիզադեն: «Ես գտնում եմ, որ ադրբեջանական կողմի համար առաջիկա հանդիպումը եւս մեկ հնարավորություն է ոչ հեշտ , բայց դրական ընթացող բանակցությունների հետագա շարունակման համար»,- նշել է նա: «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը կայանում է նրանում, որ մեր ամենամեծ զիջումը այն է, որ մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից մնալ, չնայած Ադրբեջանի տարածքի օկուպացիայի շարունակվող փաստին: Ինչ վերաբերում է այս հարցի ռազմական լուծմանը, ապա ինձ` որպես ԱԳՆ ներկայացուցչի վայել չէ խոսել այդպիսի հնարավորությունների մասին, բայց այնուամենայնիվ պետք է հստակորեն գիտակցել, որ հավասր պահանջներ ներկայացնել ե'ւ ագրեսորի ե'ւ ագրեսիայի զոհի նկատմամբ, ամենաքիչը ոչ այնքան բրոյական է, չխոսելով արդեն այն մասին , որ այդ ամենը ընդհանրապես սխալ մոտեցում է խնդրի կարգավորմանը: Այդպիսով, չնայած Ադրբեջանի համար հարցի խաղաղ կարգավորումը շարունակում է գերակայություն պահպանել, բայց այդպիսի իրավիճակը չի կարող հավերժ պահպանվել»,- հայտարարել է Թ. Թաղիզադեն, հայտնում է Դեյ.էզ-ը: Հիշեցնենք, որ այսօր Փարիզին մոտ գտնվող Ռամբույե դղյակում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: