24 հունիսի 2013 - 11:34 AMT
Մոսկվայի իշխանությունները չեն արտոնել Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման դեմ ակցիան

Մոսկվայի իշխանությունները հրաժարվել են արտոնել Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման դեմ Մոսկվայում կայանալիք բողոքի ակցիան, քանի որ դա համարել են միջամտություն այլ պետության ներքին գործերին :

Մերժման մասին տեղեկացրել ակցիայի կազմակերպիչներից Անաստասիա Կրիվաշանովան իր ֆեյսբուքյան էջում: Փաստաթղթում նշված է, որ Ռուսաստանի սահմանադրության համաձայն՝ հանրային միջոցառումներ կարելի է անցկացնել ռուսների հետաքրքրող հարցեր քննարկելու համար, որոնք կապված են բացառապես սեփական երկրի հետ:

Նշենք, որ Կրիվաշանովան ծրագրել էր պիկետն անցկացնել այսօր՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն: Արտոնման թույլտվություն ստանալու դիմումի մեջ նա նշել էր, որ ակցիայի մասնակիցների թիվը 50-ից չի անցնելու: Կրիվաշանովան տեղեկացրել է, որ չնայած մերժմանը, ինքը պատրաստվում է այդ ժամին գնալ Թուրքիայի դեսպանատան մոտ և հայտնել իր բողոքը, գրում է Lenta.ru-ն: