24 հունիսի 2013 - 14:42 AMT
2013թ. առաջին 5 ամիսներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 296 407 ուղևոր

2013թ. հունվար-մայիս ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 296 407 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 313 598 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 252 020մարդ` 2012թվականի 250 063 -ի դիմաց, մեկնել է 296 407 մարդ` 2012 թվականի 313 598 -ի դիմաց:

Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 4 213 տոննա բեռ` 2012թ. 4 129 տոննայի դիմաց:

Մասնավորապես, արտահանվել է 2 470 տոննա բեռ` 2012թ. 1 888 տոննայի դիմաց և ներկրվել է 1 743 տոննա` 2012թ. 2 241 տոննայի դիմաց:

Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 3 145` 2012թ. նույն շրջանի 3 908 -ի դիմաց: