10 փետրվարի 2006 - 18:33 AMT
Իրաքում կվերականգնվի հայկական եկեղեցին, որը վնասվել էր ահաբեկչական պայթյունից
Իրաքի կառավարությունը որոշել է վերականգնել Մոսուլի հայկական եկեղեցին, որը 2004թ. վնասվել էր ահաբեկչական պայթյունից: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Ջալալ Ալ-Տալաբանիի եւ վարչապետ Իբրահիմ Ջաֆարիի հետ եւ դիմել համապատասխան խնդրանքով: Հունվարի 16-ին Իրաքի վարչապետի գրասենյակը դիմել է ֆինանսների եւ վերակառուցման նախարարություններին` եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ գումարը հատկացնելու գրությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: