24 հունիսի 2013 - 15:47 AMT
Վանաձոր և Սպիտակ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր` ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո¬տում կազմել է 4 բալ:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնության 44.210: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ