24 հունիսի 2013 - 16:36 AMT
Հենրիխ Մխիթարյանին սատարելու համար նախատեսված ակցիան տեղի չունեցավ

Մի խումբ քաղաքացիներ հունիսի 22-ին հայտարարություն էին տարածել և խնդրել էին ֆուտբոլասերներին այսօր հավաքվել Հյաաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց՝ պաշտպանելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Նման նախաձեռնության պատճառ էր դարձել Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված իրավիճակը, երբ բանակցությունները անգլիական «Լիվերպուլի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ դադարեցվել էին ֆուտբոլիստի հանդեպ այլ իրավունքների պատճառով:

Նշված ժամին ՀՖՖ դիմաց հավաքվել էին մի քանի քաղաքացիներ և լրագրողներ, արդյունքում բողոքի ակցիան չկայացավ: Նշենք, որ նախօրեին ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջի միջոցով երկրպագուներին կոչ էր արել չմեղադրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: