24 հունիսի 2013 - 20:22 AMT
ԵԽԽՎ նախագահ. Մենք չենք պատրաստվում որոշել, թե Վրաստանում ով է ճիշտ, ով` մեղավոր

Եվրոպայի խորհուրդը չի պատրաստվում պարզել, թե Վրաստանում ով է ճիշտ, ով` մեղավոր: Այս մասին ԵԽԽՎ նիստում հայտարարել է նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

«Ես ընդունեցի վրացական պատվիրակության անդամներին և ուշադիր լսեցի նրանց: Լուրջ հարեր են առկա, և ես կարծում եմ, որ մենք նախ պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք ամենը: Մենք չենք պատրաստվում որոշել` Վրաստանում ով է ճիշտ, ով` մեղավոր, չնայած բավականաչափ հիմքեր կան քննարկումներ անցկացնելու համար: Հոկտեմբերյան ընտրությունները Վրաստանի համար կլինեն ժողովրդավարության հերթական թեստը: Ես անձամբ եղել եմ Թբիլիսիում և իշխանություններին կոչ եմ արել թափանցիկ ընտրություններ անցկացնել»,- հասել է ԵԽԽՎ նախագահը, հայտնում է Грузия Online-ը:

ԵԽԽՎ-ն հրաժարվել էր մասնակցել Վրաստանի վերաբերյալ քննարկումներին` ԵԺԿ-ի ձևակերպմամբ, որով թեմային «Վրաստանում իրավիճակի վատթարացման մասին» անունն էր տրվել: Քննարկումների թեման փոխվել էր «Վրաստանի իրավիճակի մասին» անունով: Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչները, ովքեր գտնվում են Ստրասբուրգում, դա համարում են իրենց հսկայական ձեռքբերումը: