11 փետրվարի 2006 - 12:53 AMT
Այսօր Ֆրանսիայում կշարունակվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կշարունակեն այսօր բանակցությունները Ռամբույեում:Փետրվարի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններն ընդհանուր առմամբ տեւեցին մոտ չորս ժամ: Սկզբից Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը բանակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ներկայությամբ, այնուհետեւ շարունակեցին հանդիպումը դեմ առ դեմ: Հանդիպման վերջում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կրկին միացան երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Բանակցություններն անցնում էին փակ դռների ետեւում, մամուլի ներկայացուցիչները չէին հրավիրվել Ռամբույե, եւ բանակցությունների արդյունքում կողմերը որեւէ հայտարարություններ չեն արել:Այսօր բանակցությունները Ռամբույեում կսկսվեն Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին, հայտնում է Մեդիամաքսը: