Գրոհայինները Քաբուլում հարձակվել են նախագահական պալատի վրա

Գրոհայինները Քաբուլում հարձակվել են նախագահական պալատի վրա

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ի առավոտյան գրոհայինները Քաբուլում հարձակվել են նախագահական պալատի վրա, հայտնում է Associated Press-ը:

Քաբուլից ստացվող տեղեկությունների համաձայն, պալատի շրջանում երկու հզոր պայթյուն է որոտացել, իսկ հետո փոխհրաձգություն է սկսվել, որ շարունակվել է մոտ մեկ ժամ: Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել նախագահ Համիդ Քարզայի մամլո ասուլիսից մի քանի րոպե առաջ:

Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Զոհերի և տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---