Լրտեսության կասկածանքով ՊԲ ու ՊՆ աշխատակիցներ են ձերբակալվել

Լրտեսության  կասկածանքով ՊԲ ու ՊՆ աշխատակիցներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մ. Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և վերջիններիս նամակագրական կապը շարունակվել է նաև Մ. Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո: Առկա տվյալների համաձայն, Մ. Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձ, որոնցից մեկը ԼՂՀ ՊԲ զինծառայող է: Վերջիններս ևս համացանցի միջոցով հավաքագրվել էին Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից և այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---