25 հունիսի 2013 - 14:11 AMT
Թուրքիա-ԵՄ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերին

Որոշում է կայացվել Թուրքիայի և Եվրամիության միջև բանակցությունների նոր փուլի անցկացման մասին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, գրում է Hurriyet Daily News-ը:

«Մենք կարողացանք պայմանավորվել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում հերթական տեխնիկական կետի մասին: Այդ որոշումը շատ կարևոր է բանակցությունների զարգացման առումով»,-ասել է Դավութօղլուն:

Գերմանիայի կանցլերը նախորդ շաբաթ հայտարարեց, որ Անկարայի հետ բանակցությունների ընթացքը կապված է առաջին հերթին տնտեսական պայմանների կատարման, ոչ թե երկրում իրավիճակի սրման հետ: