Կոմունիստ. ՌԴ կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելը չի կարելի հակահայկական քայլ համարել

Կոմունիստ. ՌԴ կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելը չի կարելի հակահայկական քայլ համարել

PanARMENIAN.Net - Գազի գնի բարձրացման շուրջ Հայաստանում սկսվեց հակառուսական զանգվածային հիստերիա, բայց Ռուսաստանը եղել և մնում է Հայասատանի մշտական ռազմավարական գործընկերը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» տալու շուրջ ընթացող բանակցություններին, գլխավոր կոմունիստը կցանկանար, որ ամբողջը պատկաներ Հայաստանին. «Մեր երկիրը գազ չունի, խեղճ է էներգետիկ աղբյուրներից, այդ 20 տոկոսը տալով, Ռուսաստանն էլ ավելի չի հարստանում։ Հնարավոր է, որ այդ գործարքն արվի գազի սուբսիդավորման հարցերը լուծելու համար»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելուն, Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ Ռուսաստանն ամբողջ աշխարհին զենք և ինքնաթիռներ է վաճառում։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը կարծքում է, որ դա չի կարելի հակահայկական քայլ համարել: «Ռուսաստանը Հայաստանին էլ է հզոր զենքեր վաճառում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը գազի գինը սուբսիդավորելու է 30 տոկոսով, 1 խորանարդ մետր գազի դիմաց որպես նոր գին սահմանել 156 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---