Կենտրոնական բանկ. Հայաստանի բանկային ֆինանսական համակարգը կայուն է

Կենտրոնական բանկ. Հայաստանի բանկային ֆինանսական համակարգը կայուն է

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի բանկային համակարգին`տեղեկություններ տարածելով, իբրև համակարգում տեղի են ունենում տագնապալի գործընթացներ, և համակարգի կայունությունը վտանգված է:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ, և որ նմանատիպ լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:

Բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը (նորմատիվայինկապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերակցությունը) 2013 թ.-ի առաջին եռամսյակի վերջիդրությամբ կազմել է 16.4%, ընդ որում վերջին 5 տարիների ընթացքում բոլոր բանկերն առանձին բավարարելեն կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշի նվազագույն պահանջը` 12% (ընդ որում,Բազելյան կոմիտեի կողմից առաջարկվող նվազագույն սահմանաչափը 8% է):

Բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում 2013 թ.-իառաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 5.2%, որը, չնայած տարեվերջի համեմատ փոքր-ինչ աճել է,սակայն դեռևս բավական հեռու է ռիսկային համարվելուց (աճը մասամբ պայմանավորված է այնհանգամանքով, որ հաշվապահական ձևակերպման արդյունքում ստանդարտ դասի վարկեր, որոնք, չնայած մնացել են տնտեսությունում, դուրս են եկել առևտրային բանկերից մեկի հաշվեկշռից և սկսել են հաշվառվելմայր բանկի հաշվեկշռում): Համեմատության համար նշենք, որ Արևելյան Եվրոպայի երկրներում այսցուցանիշը հասնում է մինչև 20%:

Իրացվելիության մակարդակով բանկային համակարգը առավել քան իրացվելի է. բարձր իրացվելի ակտիվների կշիռը ընդհանուր ակտիվներում և ընթացիկ պարտավորություններում առաջին եռամսյակի վերջի դրությամբ կազմել են համապատասխանաբար 26.1% և 136.1% (նվազագույն սահմանաչափերը`համապատասխանաբար 15% և 60%):

Նշենք նաև, որ բանկային համակարգի կայունությունը նպաստում է նրան, որ տնտեսությանըտրամադրված վարկերը շարունակում են արագ աճել նաև 2013 թ.-ին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---