Մինչև տարեվերջ Հայաստանում արագաչափ սարքերի թիվը կհասնի 105-ի

Մինչև տարեվերջ Հայաստանում արագաչափ սարքերի թիվը կհասնի 105-ի

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ Հայաստանում արագաչափ սարքերի թիվը կհասնի 105-ի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«Նախատեսվում է անընդհատ ավելացնել արագաչափ սարքերի և տեսախցիկների թիվը՝ երթևեկության որակը ավելի բարելավելու համար: Խաչմերուկներում տեղադրվող տեսախցիկների թիվը նախատեսվում է հասցնել 80-ի»,-ասաց նա:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ արագաչափ սարքերի և տեսախցիկների գործարկումից հետո դրական մեծ տեղաշարժեր են արձանագրվել:

«Կարծում եմ, որ բոլորն են համոզվել, որ դրանց գործարկումը հեշտացրել է վերահսկողությունը երթևեկության նկատմամբ և միայն դրական արդյունքներ են արձանագրվել»,- ասաց նա:

Նշենք, որ արագաչափ սարքերը տեղադրվում են ամբողջ հանրապետության տարածքում, իսկ խաչմերուկներում տեղադրվող տեսախցիկները՝ միայն Երեւանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---