13 փետրվարի 2006 - 13:38 AMT
Փետրվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարարը
Փետրվարի 14-ի աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Այցի ընթացքում Մ. Մոթթաքին կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ: