Այսօր արմատախիլ արված ծառերի տեղում երկհարկանի շինություն է կառուցվում25 հունիսի 2013 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք այսօր Դավիթաշեն 46/3 հասցեում պտղատու ծառեր են հատվել: Տեղի ունեցածի առնչությամբ թաղապետարանից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին, որ այդ վայրում շինարարություն է կատարվում, դա մասնավոր տարածք է և կառուցապատողը թուլտվություն ունի ու ամեն ինչ օրենքով սահմանված կարգով է անում: Նշված հասցեի բնակիչները դիմել են ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն ու հայտնել են, որ այդ տարածքում կառուցվում է երկհարկանի շինություն, ինչի պատճառով էլ արմատախիլ են արվել ծառերը: Ավագանու «Բարև Երևան» խմբակցությանն քարտուղար Դավիթ Սանասարյանն այս հարցով դիմել է քաղաքապետին: Սանասարյանի նամակում, մասնավորապես ասված է. «Արդյոք շինթույլտվություն տալուց առաջ քննարկում տեղի ունեցե՞լ է շրջակա շենքերի բնակիչների հետ: Պահպանվե՞լ են քաղաքաշինական նորմերը, հատկապես կապված լուսավորության խնդրի հետ: Որքան հիշում եմ, ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ընթացքում Դուք Ձեր ելույթներում նշում էիք, որ թույլ չեք տալու, որ քաղաքում կտրվի նույնիսկ մեկ ծառ: Փաստորեն այն, ինչ տեղի է ունենում վերընշված տարածքում, հակասում է Ձեր նախընտրական խոստմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խախտվում է այլոց իրավուքները, առաջարկում եմ անվավեր ճանաչել շինթույլտվությունը և դադարեցնել ծառահատումները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |