Որոշ մթերողների մոտ վարկային միջոցների ներգրավման առումով խնդիրներ են առաջացել25 հունիսի 2013 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բարձրացվեց համայնքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Զեկուցվեց, որ Սյունիքի մարզում, մասնավորապես` Մեղրի համայնքում, կուտակված աշխատավարձերի ընթացիկ պարտքերն արդեն մարվել են: Ա. Գևորգյանը Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետներին առաջարկեց քայլեր ձեռնարկել իրենց մարզերում առկա նմանատիպ խնդիրները սեղմ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ: Առանձին քննարկվեց նաև մարզերում Վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների հարցը: Փոխվարչապետը հորդորեց ստուգումների արդյունքները ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց հիմնավորված պարզաբանումները: Մարզպետները տեղեկություններ ներկայացրեցին գյուղմթերքի իրացման իրավիճակի վերաբերյալ: Նշվեց, որ որոշ մթերող կազմակերպությունների մոտ վարկային միջոցների ներգրավման առումով խնդիրներ են առաջացել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ մասին կտեղեկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |