26 հունիսի 2013 - 12:09 AMT
Բողոքները Թուրքիայում շարունակվում են

Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են բողոքում ոստիկան Ահմետ Շահբազին ազատ արձակելու դեմ, որին կասկածում են ցուցարարի սպանության մեջ: Դատարանը գտնում է, որ ոստիկանը զենք է կիրառել ինքնապաշտպանության նպատակով: Դրա հետ անհամաձայն ցուցարարները պառկում էին գետնին՝ պատկերելով իրենց ընկերոջ մահը:

Մինչդեռ չդադարող բողոքները, ավելի ճիշտ, դրանց կոշտ ճնշումը, պատճառ են դարձել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը հետաձգելու համար:

Եվրոպայի խորհրդի անդամները դատապարտեցին Անկարային ի դեմս հանդիպմանը ներկա վարչապետ Էրդողանի ուժի չափազանց կիրառման համար և ցուցարարների հասցեին բացասական արտահայտությունների համար:

ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդն Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան ԵԽ հիմնադիր երկրներից մեկն է և Թուրքիան ու ԵԽ-ն լսում են միմյանց: Բանակցային գործընթացի նոր գլխի քննարկումը որոշվել է հետաձգել մինչ աշուն, հայտնում է euronews-ը: