26 հունիսի 2013 - 12:29 AMT
Սիրիական ապստամբների համար նախատեսված զենքով բեռնակիրը նավաբեկության է ենթարկվել

Սիրիական ապստամբների համար նախատեսված զենքով բեռնված նավը բաժանվել է երկու մասի հնդկական Գոա նահանգի ափերից մոտ 530 ծովային մղոն հեռավորության վրա, հայտնում է Times of India-ն՝ Գոայի գլխավոր նախարարի վրա հղումով:

Սինգապուրից ընթացող MOL Comfort նավը, որի երկարությունը, ըստ Times of India թերթի, 300 մետր է, բեկվել է փոթորկի պայմաններում: Տեղեկություններն այն մասին, թե ում համար էր նախատեսված զենքը, դեռ չեն հաստատվել, ասել է նախարարը: