Ուկրաինացի գիտնական. Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության պարտականությունն է սեփական անցյալի առջև

Ուկրաինացի գիտնական. Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության պարտականությունն է սեփական անցյալի առջև

PanARMENIAN.Net - Ուկրաինացի գիտնական, Գ.Ս. Սկովորոդայի փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը: «Ես վաղուց էի սպասում ուկրաինական իշխանությունների հստակ քայլին հայկական հարցում»,-ասել է Միրոսլավ Պոպովիչը Analitika.at.ua-ին:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում է, ոչ միայն զանգվածային հալածանքների ենթարկված ժողովրդին ցավակցություն հայտնելու միջոց, դա նաև մարդկության պարտականությունն է սեփական անցյալի առջև»,-ասել է գիտնականը:

Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին գրանցվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը: Նախաձեռնության հեղինակներն են Ռադայի պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի խորհրդարանականների նախաձեռնությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---