26 հունիսի 2013 - 13:11 AMT
12 վթար՝ մեկ օրում. 1 մարդ զոհվել է, 17-ը` վիրավորվել

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, կողոպուտի՝ 1, խարդախության՝ 4 և յուրացման կամ վատնման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: