26 հունիսի 2013 - 13:50 AMT
Իրանի ներկրումը ԱՄՆ-ից աճել է 125 տոկոսով

Իրանը ներկրել է մոտ 18,6 մլն դոլարի 4 հազար տոննա արտադրանք իրանական տարվա առաջին երկու ամսում, որը սկսվել է մարտի 21-ին, երկուշաբթի հայտնել է ISNA գործակալությունը: Դա 125-տոկոսանոց աճ է քաշային առումով և 11-տոկոսանոց աճ արժեքի առումով: Իրանը ԱՄՆ-ից հիմնականում ներկրում է սերուցքային կարագ, սննդամթերք ու դեղորայք:

Թեհրանը նաև արդեն արտահանել է ԱՄՆ 42 տոննա ապրանք 106 հազար դոլարի՝ հիմնականում չամիչ, գորգեր:

Սակայն Իրանի արտահանման հիմնական ուղղությունը Ասիան է: