26 հունիսի 2013 - 14:07 AMT
«Հայաստան» հիմնադրամը 10 000 ԱՄՆ դոլար է հատկացրել Կիլիկեան վարժարանին

Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իրականացնել ծրագրեր առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում: 2013թ. հունիսի դրությամբ 100 000 եվրո (Ֆրանսիայի տեղական մարմին), 12 000 եվրո (Գերմանիայի տեղական մարմին), 100 000 ԱՄՆ դոլար (Լիբանանի տեղական մարմին) ուղղվել են Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների տարբեր կարիքների.գումարի զգալի մասը հատկացվել է Հալեպի հայկական վարժարանների ուսուցիչներին որպես աշխատավարձ:

Հիմնադրամի Բրազիլիայի, Արգենտինայի, Շվեդիայի տեղական մարմինների հանգանակած գումարներով Հիմնադրամը փոխհատուցել է 110 սիրիահայ ուսանողի ուսման վարձը: Հիմնադրամի Արևմտյան ափի տեղական մարմնի հավաքագրած 10 000 ԱՄՆ դոլարով նյութական օժանդակություն է ցուցաբերվել Երևանի Կիլիկեան դպրոցին, որտեղ սովորում են Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներ: Հիշեցնենք, որ գործարարներ Հրայր Հովնանյանի և Արա Աբրահամյանի նվիրաբերած միջոցներով Հիմնադրամը ֆինանսավորել էր Հալեպ-Երևան-Հալեպ չվերթները: