26 հունիսի 2013 - 17:41 AMT
Հունիսի 28-30-ը կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը

Հունիսի 28-30-ը «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների կքննարկեն ոլորտի զարգացման հիմնահարցեր, մասնավորապես, տեխնոլոգիական ընկերությունների համար պետական տենդերների մասնակցության ժամանակ առաջացող խնդիրները, Հայաստանի ՏՀՏ մրցունակության ապահովման համար անհրաժեշտ հարկային և այլ օրենսդրական փոփոխությունները:

Կքննարկվի նաև սփյուռքի տեխնոլոգիական-մասնագիտական ներուժի հայտնաբերում և ներգրավում՝ խորհրդատվական, ներդրումային և կրթական աջակցություն ստանալու և տեխնոլոգիական լուծումներն արտերկրում վաճառելու համար ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հայեցակարգի դրույթների կատարումն ապահովող առաջնային գործողությունների ծրագիրը:

Ֆորումը տեղի կունենա Դիլիջանի «Բեստ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Ֆորումի մասնակցության հայտ են ներկայացրել ղեկավարներ և ներկայացուցիչներ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից, Գյումրիի ՏՏ Կենտրոնից, Յունիքոմփ, Օրանժ Արմենիա, Սորսիո, Մայքրոսոֆթ Ար Էյ, Դ-Լինկ, Ինստիգեյթ, Սի Էյչ Էս Վերիսել Սերվիս և ՏՀՏ հայաստանյան այլ կազմակերպություններից: Ֆորումին կմասնակցեն նաև հետաքրքրված այլ ոլորտների ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։