Facebook-ն ու Twitter-ը հրաժարվել են համագործակցել Թուրքիայի կառավարության հետ

Facebook-ն ու Twitter-ը հրաժարվել են համագործակցել Թուրքիայի կառավարության հետ

PanARMENIAN.Net - Սոցիալական Facebook ցանցն ու միկրոբլոգների Twitter պորտալը մերժել է Թուրքիայի կառավարության առաջարկը համագործակցության մասին: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, Թուրքիայի կառավարության առաջարկի համար պատճառ են հանդիսացել զանգվածային ցույցերն ու բողոքի ակցիաները Գեզի պուրակում: Հանրահավաքները ակտիվորեն լուսաբնավել են Facebook-ի ու Twitter-ի միջոցով, որից հետո Twitter-ում կտրուկ ակտիվացել են որոշ թուրք նախարարներ ու պաշտոնյաներ:

Կառավարությունը մտադիր է օրինագիծ ընդունել, որը կկանոնակարգի սոցիալական ցանցերի գործունեությունը Թուրքիայում: ՆԳՆ ղեկավար Մուամմեր Գյուլերը հայտարարել է, որ օրինագիծը արգելքներ չի նախատեսում սոցցանցերի համար և ուղղված է այսպես կոչված «օնլայն-ահաբեկչության» դեմ: Ինչպես ասել է նախարարը, բողոքի ակցիայի ժամանակ իբր շատ է եղել ապատեղեկատվությունը:

ԱԶԿ մամլո քարտուղար Հուսեյն Չելիկն ասել է, որ իրենք չեն ընդունի այնպիսի օրենք, որը կհակասի ԵՄ պահանջներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---