27 հունիսի 2013 - 09:12 AMT
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Այսօր հանրապետության տարածքում կդիտվի պարզ առանց տեղումների եղանակ, միայն արևելյան շրջաններում օրվա երկրորդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի մինչև 18մ/վրկ, կարկուտի հավանականությունը փոքր է:

Տաթևում նույնպես ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև և ամպրոպ, սակայն արդեն ուրբաթ օրն այստեղ կհաստատվի առանց տեղումների, արևշող եղանակ, բարենպաստ կլինի բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ժամը 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից:

Երևանումսպասվում է արևային և պարզ եղանակ, գիշերային և երեկոյան ժամերին հնարավոր է քամի` 12-15մ/վրկ: Ցերեկը սպասվում է+30+32, երեկոյան +24+26 աստիճան տաքություն: