ANCA-ER-ը շնորհավորում է դեմոկրատ Էդ Մարկիին ԱՄՆ Սենատում ընտրվելու կապակցությամբ

ANCA-ER-ը շնորհավորում է դեմոկրատ Էդ Մարկիին ԱՄՆ Սենատում ընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA-ER) շնորհավորում է Մասաչուսեթսից ընտրված կոնգրեսական դեմոկրատ Էդ Մարկիին ԱՄՆ Սենատում ընտրվելու կապակցությամբ: Նա հաղթել է հանրապետական Գաբրիել Գոմեսին արտահերթ ընտրություններում: Մարկին կզբաղեցնի Ջոն Քերիի տեղը, որը դարձավ ԱՄՆ պետքարտուղար:

1976 թ. ի վեր, երբ Մարկին ընտրվեց կոնգրեսական, նա միշտ հստակ դիրքորոշում է ունեցել հայկական հարցում և «А+» է ստացել ANCA-ից: Մարկին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևի համահովանավորն է (H.Res.227):

Հայաստանի անկախության հռչակումից ի վեր, կոնգրեսական Մարկին սատարել է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին և դեմ է եղել կրկնակի շրջափակմանը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

Էդ Մարկին ընտրվել է նահանգի հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ, նա եղել է Ուոթերթաունում «Հայրենիք» հայկական կենտրոնի կառուցման նախաձեռնողներից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---