27 հունիսի 2013 - 09:26 AMT
Սոթք-Քարվաճառ ճանապարհին 20 ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ

ԱԻՆ փրկարար ծառայությունն այսօր ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մոտ 20 ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին «Կամազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, ինչի հետևանքով մոտ 20 ավտոմեքենա ևս արգելափակվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`«Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարների օգնությամբ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել 10 ավտոմեքենա: