14 փետրվարի 2006 - 15:25 AMT
Իրանի ԱԳՆ ղեկավար. ԱՄՆ ճիշտ կլինի չխառնվեն ինքնավար երկրների գործերին
Իրանը մտադրվում է պաշտպանել իր էներգետիկայի միջուկային զարգացման ծրագիր ունենալու իրավունքը: Ինչպես հայտարարել է Հայաստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտաքին գործոց նախարար Մանուչեհր Մոթթաքին, ոչ ոք իրավունք չունի զրկել Իրանին միջուկային էներգետիկա ունենալու իրավունքից: «Մեր երկիրը հանդես է գալիս ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) հետ բանակցությունների օգտին, որոնք կլուծեն երկու խնդիր. Իրանը չի օգտագործի միջուկային էներգետիկան ռազմական նպատակներով, եւ ուրեմն իրավունք ունի կառուցել ատոմային էլեկտրակայաններ: Մենք մտադրվում ենք պաշտպանել մեր իրավունքները: Պաշտոնական Թեհրանը բացատրել է ՄԱԳԱՏԷ-ին, որ եթե վերջինս հաշվի չառնի Իրանի միջուկային էներգետիկայի ապագայի վերաբերյալ մեր կարծիքը, դա վատ հետեւանքներ կարող է ունենեալ: Կարիք չկա, որ այդ հարցը քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում: Իրանը համոզված է իր իրավունքի մեջ եւ կունենա ատոմային ծրագիր»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Այդ ամենի հետ մեկ տեղ, նա նշեց, որ Բուշերում շինարարական աշխատանքները ավարտված են եւ շուտով կսկսվի Ռուսասանից միջուկային վառելանյութի ներկրումն ու բեռնավորումը: Բուշերի ԱԷԿ-ի մոտավոր հզորությունը կազմում է 20 հզ. մեգավատ:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ Իրանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ԱՄՆ-ում ամենասիրված սպորտաձեւը ամերիկյան ֆուտբոլն է, որտեղ միայն ուժ է պահանջվում: «Իսկ մենք գերադասում ենք շախմատը: Իմ կարծիքով ԱՄՆ-ը ավելի լավ է զբաղվեն իրենց ներքին խնդիրներով եւ չխառնվեն ինքնավար երկրների գործերին»,- ասել է նա, հիշեցնելով, որ Ամերիական առաջինն է օգտագործել ատոմային ռումբ: «Իսկ մենք խոսում ենք ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման մասին», եզրակացրել է Մոթթաքին: