Հայաստանի եւ Իրանի միջեւ կարող է երկաթուղային հաղորդակցություն հաստատվել

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան նավթատարի կառուցման մեջ հետաքրքրված են եւ Երեւանը եւ Թեհրանը: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի արտաքին գործոց նախարար Մանուչեհր Մոթթաքին: Նրա կարծիքով, այս նախագիծը ընդգծում է երկու երկրների տնտեսական համագործակցությոն կարեւորությունը: «Մենք մեծ նշանակոըթյուն ենք տալիս էներգետիկ բնագավառում համագործակցությանը ու հաղորդակցման ուղիների ստեղծմանը: Մենք ցանկանում ենք, որ մեր երկրների միջեւ նաեւ երկաթուղային հաղորդակցությունը վերակնգնվի»,- ասել է Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:



Իր հերթին, հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նկատել է, որ երրորդ երկրի ներգրավումը այդ նավթատարի կառուցման եւ գործարկաման մեջ դեռ չի քննարկվում: Նրա խոսքերով, այդ մասին կարելի է խոսել միայն առաջին ճյուղի կառուցումից հետո:«Միայն դրանից հետո եւ կողմերի համաձայնության դեպքում կարելի է խոսել նավթատարի գործարկաման մեջ հետաքրքրված երրորդ երկրի մասին»,-ասել է Վ. Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---