Մ. Մոթթաքի. Մոհամմադ մարգարեի ծաղրանկարների նպատակը քաղաքակրթությունների բախումն է

PanARMENIAN.Net - Դանիական մամուլում տեղ գտած Մոհամմադ մարգարեի ծաղրանկարները տգեղ քայլ է եւ վկայում է կրոնական անհարդուժողականության մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին: Նրա խոսքերով, դա լավ հաշվարկված եւ պրոպագանդական քայլ է: «Բողոքի ցույցերը իսլամական երկրներում լուրջ իրականություն են եւ դրանց պետք է լուրջ ուշադրություն դարձնեն եվրոպական երկրները: Դանիայի կառավարությաունը պետք է ներողություն խնդրի եւ պատժի մեղավորներին դանիական օրենսդրության համաձայն», - նշել է Մոթթաքին: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Րայսի հայտարարությանը, որ Դամասկոսն ու Թեհրանը մեղավոր են միջդավանական ընդհարումներում, իրանական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Րայսի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Նա հաճախ է ստում»: Մանուչեհր Մոթթաքին դիմել է եվրոպական երկրներին մարգարեների հարգանքի հարցը մտցնել իրենց քննարկումների օրակարգ: «Հայ-իրանական հարաբերությունները կրոնական զգացմունքների երկկողմ հարգանքի լավագույն վկայությունն է»,- հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---