Թուրքիան հասկացել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը անհնարէ կանագնեցնել

PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում գումարված մի քանի միջազգային կոնֆերանսները վկայում են, որ այդ երկիրը վերջապես հասկացել է, որ տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընաթացը, նույնիսկ այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Լատվիան, Լեհաստանը, Սլովակիան, որտեղ չկա մեծ հայկական համայնք, թափ է հավաքել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքերով, այսպիսի միջոցառումներում հայ գիտնականների բացակայությունը միայն համոզում է ցեղասպանությունը ընդունած երկրների խորհրդարաններին իրենց կայացրած որոշման ճշմարտացիության մեջ: «Եթե մենք ամեն բան հանգեցնենք թուրքերի հետ պատմաբանական վիճաբանությունների, ապա անուղղակիորեն անվստահություն կառաջացնենք մեզ հավատած պետությունների մոտ: Ուզում եմ հիշեցնել, որ տխրահռչակ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, որ գոյատեւեց 2001-2003թթ, արգելակում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դրա ցրվելուն պես, մոտ 15 օր հետո Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Մելքոնյանը:



Խոսելով Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով լրագրողների հանդեպ ընթացող դատից, Աշոտ Մելքոնյանը նշեց, որ հնարավոր է այդ ամենը հենց թուրքական իշխանությունների սարքածն է: «Թաներ Ակչամը, որին սիրում է մեջբերել հայկական մամուլը, անում է այն, ինչ նրան հանձնարարում են Անկարայում: Դա կարծես փորձաքար է, ինչպես նաեւ ռեւերանս Եվրոպայի կողմը. ահա ինչպես է Թուրքիան գնում ժողովրդավարական ճանապարհով, այնտեղ գոյություն ունի խոսքի ազատություն: Իրականում ամեն բան կարող է հակառակը լինել»,- ընդգծել է Մելքոնյանը: Նրա խոսքերով, այն, որ Թուրքիան վերացրել է արգելքը Հայոց հարցից, դեռ ոչինչ չի նշանակում: «Նա պարզապես խառնում է Եվրոպայի խաղաթղթերը»,- նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---