Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթվա շրջանակներում Օմար Շարիֆը դարձավ Մարսելի պատվավոր քաղաքացի

Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթվա շրջանակներում Օմար Շարիֆը դարձավ Մարսելի պատվավոր քաղաքացի

PanARMENIAN.Net - Մարսելում, որն այս տարի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է, հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթվա շրջանակներում մեծարեցին Շառլ Ազնավուրին և Օմար Շարիֆին: Ինչպես ասրդեն ասվել է, հունիսի 21-ին Ազնավուրն արժանացավ Մարսելի պատվավոր քաղաքացու կոչման: Մեդալը մեծ երգչին հանձնեց քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը:

«Ազնավորը, որի 89 տարին բոլորեց, ամենեևին էլ դեռ չի ասել իր վերջին խոսքը: Համերգի սկզբում նա երգեց La Bohème՝ հարգելով վերջերս կյանքից հեռացած ընկերոջ շանսոնյե Ժիլբեր Բեկոյի հիշատակը: 2011-ին նա գրեց «Քանի դեռ բաբախում է սիրտս» ինքնակենսագրությունը, գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Մարսելի մեկ այլ պատվավոր քաղաքացի դարձավ սիրիական ծագումով հայտնի եգիպտացի դերասան Օմար Շարիֆը, որը խաղացել է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում»,-գրում է purepeople.com-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ դերասանին համաշխարհային ճանաչում բերեցին «Ծիծաղելի աղջիկը», «Լուորենս Արաբացին», «Դոկտոր Ժիվագո», «Մսյե Իբրահիմն ու Ղուրանի ծաղիկները» ֆիլմերում: Նա նաև կատարել է առաքյալ Պետրոսի դերը «Սուրբ Պետրոսի կայսրությունը» ֆիլմում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---