Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ժամանակի որոշակի հատվածում անխուսափելի կդառնա

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի անմիջական մասնակցության հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին ժամանակի որոշակի հատվածում անխուսափելի կդառնա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեի հանդիպան ժամանկ ամեն ինչ չէ, որ հարթ անցավ, այդ պատճառով բանակցություններին Ղարաբաղի անմիջական մասնակցության հարցը դեռեւս ընթացիկ օրակարգի մաս չի կազմում: Սակայն, այն ընդգրկված է ղարաբաղյան կարգավորման հարցերի ողջ շրջանակի օրակարգում եւ որոշակի պահից անխուսափելի կդառնա»,-ավելացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Ընդ որում նա ընդգծել է, որ միանշանակ մեկ հարց հաշվի է առնվում, մասնավորապես, դե-ֆակտո ստեղծված իրավիճակը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---