2006 թվականը պետք է դառնա Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ գործընկերության արագացման տարի

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-17 Եվրամիության արտաքին կապերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Հայաստանում Եվրամիության պատվիրակությունում, Բենիտա Ֆերերո Վալդների այցը կոչված է հաստատելու ԵՄ հավատարմությունը իր պարտավորությանը` դնել ԵՄ եւ հարավային Կովկասի միջեւ հարաբերությունների խորացման հիմքը Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ այդ երկրներում բարեփոխումներին աջակցելու միջոցով»:



Ենթադրվում են Բենիտայի հանդիպումները Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների հետ, ինչպես նաեւ երեք երկրների խորհրդարանների խոսնակների եւ ԱԳ նախարարների հետ: Ֆերերո Վալդեների բանակցությունների հիմնական թեմաները Երեւանում, Բաքվում եւ Թբիլիսիում կլինեն գործողությունների ծրագրի մշակումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, «սառեցված հակամարտությունները» եւ էներգետիկ անվտանգությունը: Այցի նախօրեին Բենիտա Ֆերերո Վալդները հայտարարել է, որ «Հարավային կովկասի երկրներին ընդգրկելով Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի մեջ, մենք նոր էջ ենք բացել հարավկովկասյան երկրների հետ մեր հարաբերությունների համար»: «Ես հույս ունեմ, որ մենք շուտով կավարտենք գործողությունների մշակումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, ինչը թույլ կտա ինտենսիվացնել մեր հարաբերությունները: 2006թ.-ը պետք է դառնա մեր գործընկերության արագացման տարի»,- հայտարարել է ԵՄ արտաքին կապերի գծով հանձնակատարը:



Բենիտա ֆերերո վալդները նաեւ հույս է հայտնել, «որ 2006թ.-ին մենք տարածաշրջանային հակամրտությունների կարգավորման գործընթացի լավ զարգացման ականատաես կդառնանք»: «Իմ այցի ընթացքում ես կբացատրեմ` ինչպես մենք կարող ենք աջակցել երկերներին դեպի կայուն, բարվոք եւ ժողովրդավարական ապագա տանող իրենց ճանապարհին»,- ասել է Բենիտա Ֆերերո Վալդները: Արտաքին կապերի գծով հանձնակատարի այցից հետո կսկսվեն ԵՄ-ի խորհրդատվությունները Հարավային Կովկասի երկրների հետ գործողությունների ծրագրի մշակման ավարտի վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---