Ջավախքը կարող է Նախիջեւանի ճակատագրին արժանանալ

PanARMENIAN.Net - Վրաստանում շուտով որոշում կընդունվի Մեսխեթի թուրքերի վերադարձի վերբերյալ այն վայրեր, որտեղից նրանց տարհանել էին 1944թ.: Վերաբնակեցման համար Եվրամիությունը Վրաստանին տրամադրում է 2 միլիարդ եվրո: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել է Հայկազուն Ալվրցյանը, տվյալ օրենքը հավելյալ խնդիրներ կստեղծի Վրաստանի հայաբնակ Ջավախքի շրջանի համար, ուր եւ պատրաստվում են վերաբնակեցնել Մեսխեթի թուրքերին: «Ջավախքն արգելք է հանդիսանում պանթյուրքիզմի ճանապարհին եւ տնտեսական եւ քաղաքական առումով: Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, վրաց բնակչության հոսքը Ախալցխա, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, դրանք բոլորը ստիպում են հայերին լքել հայրենի տարածքները: Եթե միջոցներ չկիրառվեն միգրացիայի դեմ, ապա Ջավախքին կարող է Նախիջեւանի ճակատագրին արժանանալ»,- ասել է նա:



Պատմաբանի խոսքերի համաձայն, տարածաշրջանի հայերը չեն պատրաստվում անջատվել վրաստանից եւ միայն ինքնավարություն են պահանջում: «Միայն այդպես մենք կարող ենք պահպանել մեր մշակույթն ու ինքնատիպությունը: Հայաստանի համար Ջավախքի հարցը ազգային անվտանգության հարց է, քանի որ տարածքով է նացնում Ռուսաստան եւ Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհը: Եթե հայերը լքեն տարածաշրջանը, ապա Հայաստանը մեկուսացման մեջ կհայտնվի, շրջապատված լինելով թշնամի պետություններով»,- ասել է նա:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---