Հայաստանն ու Բուլղարիան ակտիվացնում են երկխոսությունը

PanARMENIAN.Net - «Հայ-բուլղարական հարաբերություններն արդյունավետ են զարգանում, եւ քաղաքական երկխոսությունն երկու երկրների միջեւ պատշաճ մակարդակի վրա է»,-այսօր Երեւանում Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հաստատվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ: Ընդ որում հայ խոսնակն ավելացրել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցերը նպաստում են քաղաքական խնդիրների քննարկմանը: «Մենք որոշել ենք ակտիվացնել քաղաքական երկխոսությունը»,-նշել է Ա.Բաղդասարյանը: Նրա խոսքերով, ակտիվ համագործակցությունը երկու երկրների խորհրդարնների միջեւ կարող է նպաստել կառավարությունների առջեւ դրված խնդիրների արդյունավետ կատարմանը: Ա.Բաղդասարյանը հայտարարեց նաեւ, որ Գեորգի Պիրինսկու հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման եւ միջխորհրդարանական համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստման վերաբերյալ, ինչն իրավական հիմք կստեղծի երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Բացի այդ, ՀՀ ԱԺ խոսնակը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի հովանու ներքո տեղի կունենան տրանսպորտային հաղորդակցություններին առնչվող հարցերի քննարկումներ: «Մենք պայմանավորվեցինք, որ ընթացիկ տարում կփորձենք կազմակերպել նման քննարկում, որը թույլ կտա մշակել այլընտրանքային տրանսպորտային ուղիներ ստեղծելու լավ մեխանիզմներ»,-ասել է նա: Մասնավորապես, հավելել է Ա.Բաղդասարյանը, Կովկաս-Փոթի-Վարնա լաստանավային գծի գործարկումն ունի կարեւոր կիրառական նշանակություն, ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների համար: «Արդեն ստորագրվել է եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Վրաստանի եւ Բուլղարիայի միջեւ համագործակցության մասին, եւ մենք կարեւորում ենք նոր տրանսպորտային հանգույցների ստեղծման հնարավորությունները քաղաքական մակարդակով»,-ասել է Ա.Բաղդասարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---