28 հունիսի 2013 - 10:06 AMT
Երկրաշարժ՝ Իրանում. Այն զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ

Հունիսի 28-ին, ժամը 09:38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա¬կով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո¬տում կազմել է 5-6 բալ: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.42 աստիճան և արևելյան երկայնության 45.40 աստիճան: Ըստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում` 3 բալ ուժգնությամբ: