28 հունիսի 2013 - 15:09 AMT
Հունիսի 30-ին Եգիպտոսում զանգվածային ցույցեր են նախատեսվում նախագահ Մուրսիի դեմ

Հունիսի 30-ին Եգիպտոսում զանգվածային ցույցեր են նախատեսվում նախագահ Մուրսիի դեմ: Մուրսիի հակառակորդները պահանջում են, որ նա հրաժարական տա, քանի որ, ըստ նրանց, նա քիչ բան է արել երկրում տնտեսական իրավիճակը շտկելու համար: Ընդդիմադիրները մտադիր են իրենց կողմնակիցներին հավաքել Կահիրեում՝ մերժելով քաղաքական երկխոսության վերսկսման մասին Մուրսիի առաջարկը:

ԶՈւ հրամանատարը զգուշացրել է, որ բանակը թույլ չի տա, որ երկիրն անկառավարելի հակամարտության մեջ խորասուզվի, հայտնում է ВВС-ին: