28 հունիսի 2013 - 14:19 AMT
Վախճանվել է Մերիլին Մոնրոյի հայտնի լուսանկարների հեղինակը

Հանրահայտ ամերիկացի լուսանկարիչ Բերտ Շտերնը, որը հայտնի է որպես Մերիլին Մոնրոյի լեգենդար լուսանկարների հեղինակ, մահացել է Նյու Յորքում 83 տարեկան հասակում: Նրա մահվան մասին հայտնել է լուսանկարչի ընկերուհին՝ ռեժիսոր Շաննա Լոմեյսթերը:

Ավելի քան 50-ամյա մասնագիտական գործունեության ընթացքում նա լուսանկարել է բազում հայտնի գեղեցկուհիների, այդ թվում Օդրի Հեփբյորնին, Էլիզաբեթ Թեյլորին, Սոֆի Լորենին ու Բրիջիտ Բարդոյին: Առավել հայտնի նա դարձավ Մերիլին Մոնրոյի լուսանկարներից հետո, որին լուսանկարել էր մահից վեց շաբաթ առաջ՝ 1962 թվականին: Շտերնը արել է հոլիվուդյան դերասանուհոը շուրջ 2,5 լուսանկար, որոնք հետո հրատարակել է առանձին ալբոմով, գրում է NEWSru.com-ը: