15 փետրվարի 2006 - 13:11 AMT
«Թալիբանը» եւ «Ալ Քաեդան» ստեղծում են նոր իսլամական պետություն
«Թալիբան» եւ «Ալ Քաեդա» շարժումները հայտարարել են Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանամերձ շրջանում նոր իսլամական պետություն ստեղծելու մասին: Նոր պետության` «Վազիրիստանի իսլամական պետություն», աշխարհագրական սահամններնը դեռեւս որոշված չեն, սակայն, հավանաբար, նոր պետական «կազմավորումը» կլինի Պակիստանի Հյուսիսային եւ Հարավային Վազիրիստան նահանգներում` որոշ տվյալներով դրանք գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ: Հայտարարության մեջ ասվում է, որ Պակիստանի պաշտոնական իշխանություններն այդ տարածաշրջանում վերահսկում են միայն վարչական շենքները: Այդ շրջանը բնակեցված է փուշտուն ցեղերով, որոնք փաստացի չեն ենթարկվում Իսլամաբադին: Իսլամիստներին հաջողվել է մաքրել այդ շրջանը քրեական տարրերից, որոնք վերահսկում էին շրջանը նախկինում եւ, այդպիսով, իշխանությունը Վազիրիստանում անցել է նրանց ձեռքը: Նոր պետությունում տեղի է ունեցել անկախության տոնակատարության արարողություն: Ըստ պետության ստեղծողների գաղափարի, այն կոչված է դառնալ իսլամական արժեքների հենարան եւ Միացյալ Նահանգներին դիմադրելու կենտրոն, հաղորդում է «Էքսպրես-Ինդիա» թերթը: