Բակո Սահակյանը Մարտակերտում մասնակցել է քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Բակո Սահակյանը Մարտակերտում մասնակցել է քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է շրջկենտրոն Մարտակերտ և մասնակցել քաղաքի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ Մարտակերտի ազատագրումը մեծ տոն է մեր ողջ ժողովրդի համար, և այն իրականություն են դարձրել հայ ժողովրդի լավագույն զավակները, ում սխրանքը միշտ օրինակ կհանդիսանա սերունդների համար:

Բակո Սահակյանի խոսքով` հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրանց նպատակների իրականացումն է, հայրենի երկրի շենացումն ու զարգացումը: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավոր ամեն ինչ Մարտակերտի շենացման և մարտակերտցիների կենսապայմանների բարելավման, մեր անկախ պետականության ամրապնդման ուղղությամբ:

Այնուհետև հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար նախագահը «Մարտական ծառայություն» մեդալ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հյուրեր Հայաստանից և արտերկրից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---