15 փետրվարի 2006 - 17:20 AMT
Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցչի մանդատը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից
Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ Պիտեր Ստեմնեբիի մանդատը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: Հիշեցնենք, որ շվեդ դիվանագետ Պիտեր Ստեմնեբին այդ պաշտոնում կփոխարինի Հեյքե Տալվիտիեին: Վերջին տարիներին Պիտեր Սեմնեբին գլխավորել է ԵԱՀԿ առաքելությունները Խորվատիայում եւ Լատվիայում: Նշենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը գոյություն ունի 2003թ. հուլիսից: