15 փետրվարի 2006 - 17:41 AMT
Ռամբուեյի բանակցությունների այդպիսի ավարտը որոշված էր ի սկզբանե
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններում չէր էլ կարող առաջախաղացում գրանցվել, քանի որ կողմերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսանկյուններ ունեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԶԼՄների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, բանակցությունների այդպիսի ավարտը որոշված էր ի սկզբանե: «Փաստորեն, բանակցությունները ավարտվեցին` նույնիսկ չսկսված: Կողմերը ընդհանրապես կոմպրոմիսի ճանապարհ չեն ունեցել: Ավելին, ես մտածում եմ, որ իրական բանակցությունների ոչ ոք դեռ պատրաստ չէ: Ամեն բան, ինչ կատարվում է, պարզապես իմիտացիա է»,- ասել է նա: Ա. Իսկանդարյանը գտնում է, որ Ռամբուեյում պարզապես ԵԱՀԿ Մինսի խմբի ֆորմատի վերակենդանացման փորձ է արվել, որը 2001թ.-ից «ոչինչ չի անում»: Իսկ ինչ վերաբերում է ֆորմատին, ապա դա ավելի լավ է, քան ոչինչը: «Դա արդեն ձեւավորված կառույց է: Լավ է այն աշխատում, թե` ոչ, արդեն երկրոդական հարց է: Բայց այն պետք է գործի եւ այսօր: ԵԱՀԿ ՄԽ-ը փորձում է ինչ-որ բան անել»,- նշել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին, ապա ԶԼՄԿԻ-ի տնօրենը գտնում է, որ հանրաքվեն չի կարող կարգավորման մեխանիզմ դառնալ, դա ընդամենը գործիք է: «Հանրաքվեն կարող է միայն ֆիքսել կայացած փաստը, համաձայնագիրը, որը չկա եւ դեռ երկար ժամանակ չի նախատեսվում: Նախագահներից ոչ մեկը ղարաբաղյան հարցում հասրակության կողմից տրված carte blanche չունի»,- ասել է Իսկանդարյանը: