29 հունիսի 2013 - 09:57 AMT
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ, միայն առանձին շրջաններում օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում և կարճատև անձրև, էական տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի` մինչև 15-18մ/վրկ:

Տաթևում կդիտվի առանց տեղումների, արևշող եղանակ, հիանալի եղանակ է բնության գրկում ձեր հանգիստն անցկացնելու համար: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, բարձրացում է սպասվում նաև առաջիկա օրերին:

Երևանում սպասվում է արևային և շոգ եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամի` 10-12մ/վրկ: Գիշերը` +17+19, ցերեկը` +31+33, երեկոյան` +25+27:

Ժամը 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից, օրվա ընթացքում ավելացրեք նաև ջրի չափաբաժինը, կրեք բաց գույնի բամբակե հագուստ: